
«Սոցիալական արդարադատության կենտրոնը» (SJC) արձագանքել է լրագրող Սաբա Սորդիայի ձերբակալությանը և հայտարարել, որ վերջին շրջանում քաղաքացիների կամայական ու անհիմն խուզարկությունները և դրան հաջորդած ձերբակալությունները դարձել են ոստիկանության կիրառած ահաբեկման և բռնաճնշումների հերթական գործիք։
Սաբա Սորդիան ձերբակալվել է ապրիլի 6-ին, մետրոյի Մարջանիշվիլիի կայարանի մերձակայքում։
Սաբա Սորդիան մեղադրվում է Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված իրավախախտմամբ` անհնազանդություն ոստիկանության օրինական պահանջին։
«Վերջին շրջանում ահազանգեր են ստացվել ոստիկանների կողմից փողոցում և հանրային հավաքների վայրերում քաղաքացիների զանգվածային խուզարկությունների մասին
Չափազանց խնդրահարույց է, որ ոստիկանները կամայականորեն մարդկանց բերման են ենթարկում փողոցից և դրա մասին չեն հայտնում նրանց ընտանիքների անդամներին»,- ընդգծել է կենտրոնը։