2023 թվականի առաջին երեք ամիսների տվյալներով՝ Վրաստանի Ներքին գործերի նախարարության փորձաքրեական վարչության թմրամիջոցների վերահսկման ծառայությունը թմրամոլության բացահայտման նպատակով թեստավորել է 1241 անձի, որոնցից 928-ի դեպքում թեստը դրական արդյունք է ցույց տվել։
2023 թվականի առաջին եռամսյակում թմրամոլության բացահայտման նպատակով թեստավորված անձանց շրջանում անչափահաս չի եղել։
Թեստավորվածներից 32-ը կանայք են եղել։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 32 կանանցից 13-ի մոտ թմրամոլության բացահայտման նպատակով անցկացված թեստի արդյունքը դրական է եղել։