
Ռուսթավի քաղաքի սակրեբուլոն հաստատել է Ռուսթավի-Թբիլիսի ուղղությամբ ավտոբուսների երթուղին:
Ռուսթավի սակրեբուլոյի որոշման համաձայն, Ռուսթավիից ուղևորների տեղափոխումը տեղի կունենա երեք տեղամասերից՝ Ռուսթավիի երկաթգծի կայարանից, Հերոսների հուշարձանի հարակից տարածքից և քաղաքի ելքից: Իսկ Թբիլիսիում ավտոբուսների տեղակայման վայրը որոշվել է «Իսանի» մետրոյի կայարանը:
Մի քանի օր առաջ Ռուսթավի-Թբիլիսի երթուղում ավտոբուսներ նշանակելու հարցով որոշում էր ընդունել նաև մայրաքաղաքի սակրեբուլոն: Ավտոբուսը Թբիլիսի մուտք կգործի Ռուսթավիի խճուղուց, կանցնի Գորգասալիի և Գուլիայի փողոցներով, որտեղից Հալբրուկիի և Նավթլուղի փողոցներով կհասնի մինչև «Իսանի» մետրոյի կայարան: Փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը: