Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տրամադրած վիրուսների բաշխման վերջին տվյալների համաձայն, հաստատված վիրուսային դեպքերի 7 տոկոսն է կորոնավիրուս, հայտարարել է իմունացման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն։
Ըստ նրա՝ այլ վիրուսների տարածման չափերն էլ ավելի բարձր են, գերակշռում են ռինովիրուսի դեպքերը։ Նրա խոսքով, ռինովիրուսի դեպքերն ավելացել են նաև դեռահասների շրջանում:
Չխաիձեն պարզաբանել է՝ ռինովիրուսը մրսածության հետևանք վիրուս է, և հիվանդությունը ծանր ընթացք չի ունենում։
«2023 թվականին մենք ունենք ռինովիրուսի աննախադեպ աճ, համեմատած համաճարակի նախորդ տարիների հետ՝ այս տարի չափազանց շատ են ռինովիրուսի վարակման դեպքերը»,- ասել է Չխաիձեն:
Երկրում ռինովիրուսով հիվանդացության դեպքերի աճի կապացկությամբ Չխաիձեն հայտնել է, որ դա չի հանգեցնի հիվանդանոցների գերծանրաբեռնման։