Վրաստանում ձերբակալվել է Ադիգենի մունիցիպալիտետի Դերցելի գյուղի հանրային դպրոցի հաշվապահը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր գումարներ յուրացնելու համար։
Հետաքննությամբ պարզվել է, որ Դերցելի գյուղի հանրային դպրոցի նախկին հաշվապահը 2019-2021 թվականներին, դպրոցի բանկային հաշվից իր հաշվին է փոխանցել և յուրացրել խոշոր չափի գումար՝ 142 629 լարի և 70 թեթրի մոտ (48 348 դոլար), որն օգտագործվել է օնլայն ազարտային խաղերի համար։
Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» ենթակետով և 3-րդ մասի «Բ» (պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերի գումարի յուրացում), որը նախատեսում է՝ 7-11 տարվա ազատազրկում։
«Օրենքով սահմանված ժամկետում մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար Դատախազությունը կդիմի դատարան»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ։