
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի տեղակալի պաշտոնը կզբաղեցնի Լիա Գիգաուրին: Գերատեսչությունից տեղեկացնում են, որ նա կզբաղվի քաղաքացիական հավասարության ուղղությամբ։
Լիա Գիգաուրին 2013-2018 թվականներին զբաղեցրել է Վրաստանի Կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը: Մինչ այդ ղեկավարել է ԿԳՆ-ի հիմնական կրթության կառավարման և զարգացման բաժինը: Մանկավարժի, կառավարչի և այլ ղեկավար պաշտոններում երկար տարիների փորձ ունի: