
Այսօրվանից հանրային տրանսպորտով առանց ուղեվարձ ճանապարհորդելու համար տուգանքն ավելանում է:
«Վարչական իրավախախտումների մասին օրենքում» նշված փոփոխությունները խորհրդարանը հաստատել է այս տարվա ընթացքում:
Օրենքում նշվում է, որ ուղևորը պարտավոր է տոմս վերցնել տրանսպորտ նստելուն պես, հակառակ դեպքում նա կտուգանվի՝ նախկին 5 լարիի փոխարեն 20 լարիով։
Բացի այդ, տուգանքը 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում, տուգանքի վրա կավելանա հավելյալ 40-50 լարի։