
Վրաստանում Սուրբ Զատիկի գիշերը Թբիլիսիի մետրոն կաշխատի սովորականից ավելի երկար, մասնավորապես, ապրիլի 23-ի ժամը 12-ից մինչև ապրիլի 24-ի ժամը 04.00-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Բացի այդ, ապրիլի 24-ին և 25-ին Թբիլիսիի գերեզմանատների ուղղությամբ ավտոբուսները անվճար կսպասարկեն քաղաքացիներին՝ առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան 20-ը։
Նշենք, որ ապրիլի 24-ին Ուղղափառ աշխարհն, այդ թվում Վրաստանի Ուղղափառ եկեղեցին կնշի Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը։