Վրաստանում ներքաղաքային հասարակական տրանսպորտը մայիսի 29-ից կվերսկսի աշխատանքը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ համակարգող խորհրդի նիստից հետո:
Քաղաքացիները պետք է հետևեն որոշ կանոնների. ուղևորներից պահանջվում է կրել պաշտպանիչ դիմակ:
«Վիրուսի տարածումը վերահսկվում է: Երկրում ներքին վարակի տարածվածությունը քիչ է: Չնայած վիրուսը շարունակում է մնալ մեզ հետ և մենք պետք է պահպանենք անվտանգության հիմնական չափանիշները` հաշվի առնելով մեր քաղաքացիների շահերը։ Մայիսի 29-ից կբացվի նաև մետրոն», — ասել է Գախարիան: