
Հասարակական տրանսպորտի երթևեկությունը կվերականգնվի միայն ոլորտի մասնագետների խորհրդատվություններից հետո: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Հասարակական տրանսպորտում պետք է լինեն աշխատակիցներ, որոնք քաղաքացիներին ցուցումներ կտան, թե ինչ անել՝ կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար, թեև հասարակության զգոնությունն այս հարցում ևս կարևոր է», — ասել է Կալաձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանում քաղաքային տրանսպորտի աշխատանքը դեռևս արգելված է: