
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբավիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հարգանքի տուրք են մատուցել Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հիշատակին։
Երկրի բարձրաստիճան պաշտոնյաները եղել են Մթածմինդայի գրողների և հասարակական գործիչների պանթեոնում, որտեղ ծաղիկներ են դրել նախագահ Զվիադ Գամսախուրդիայի գերեզմանին։
Նշենք, որ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան այսօր կդառնար 84 տարեկան։