
«Վրաստանի քաղաքացիների բազմաթիվ սերունդներ դեռ հաստատակամորեն պաշտպանում են իրենց անկախությունը»,- ասված է Վրաստանում Եվրամիության պատվիրակության տարածած հայտարարության մեջ։
Վրաստանում Եվրամիության պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Վրաստանի անկախության համար զոհվածների հիշատակին։
«Մենք միանում ենք 1989 թվականի ապրիլի 9-ի հիշատակմանը` խորհրդային կարգերի փլուզման և նրա պատմական ժառանգության խորհրդանշական օրվան: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին Վրաստանի անկախության համար: Վրաստանի քաղաքացիների բազմաթիվ սերունդներ այսօր էլ վճռականորեն պաշտպանում են անկախությունը»,- ասված է Վրաստանում Եվրամիության պատվիրակության հայտարարության մեջ: