Հարձակվողների անպատիժ մնալու դեպքում հաջորդ կանգառը բոլորովին այլ երկիր կլինի, անդրադառնալով «TV Պիրվելի» հեռուստաընկերության լրագրող Մակա Չիխլաձեի և օպերատոր Գիորգի Շեծիրուլիի նկատմամբ «տիտուշկաների» (դիմակավոր անձինք) կիրառած բռնությանը, հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Ըստ նրա՝ լրագրողների վրա, հատկապես այն վայրի ձևով, ինչպես իրականացվել է, հարձակումների ու հաշվեհարդարների անպատժելիության դեպքում կնշանակի` կա՛մ հանցավոր ռեժիմ է, կա՛մ պետության թուլությունն է դիվերսիայի և հանցագործության առջև, որն ի վերջո կավարտվի կրկին ու կրկին հանցագործության գերակայությամբ։
«Եվ այս պարագայում ոչ ագրեսիայի օբյեկտ հանդիսացող լրագրողների անկախության աստիճանը, ոչ էլ վիրավոր լրագրողների նկատմամբ այս կամ այն քաղաքական գործչի վերաբերմունքը որևէ նշանակություն չունի։ Եթե հարձակվողներն անպատիժ մնան, հաջորդ կանգառը կլինի բոլորովին այլ երկիր։ Մենք դա չպետք է թույլ տանք»,- գրել է Կվիրիկաշվիլին։
Դեկտեմբերի 7-ի երեկոյան «տիտուշկաներ»-ն ուղիղ եթերում դաժանաբար ծեծի են ենթարկել անկախ TV Pirveli հեռուստաընկերության լրագրող Մակա Չիխլաձեին և օպերատոր Գիորգի Շեծիրուլիին։