Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում TV Pirveli-ի լրագրողների մասնագիտական գործունեության ապօրինի խոչընդոտման փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։
TV Pirveli-ի փոխանցմամբ՝ Փոնիճալայում թմրանյութերի հնարավոր վաճառքով զբաղվողների ձերբակալության ժամանակ իրենց պարտականությունները կատարող լրագրողներին նախ` բանավոր վիրավորանքներ է հասցրել, ապա` ֆիզիկական բռնության է ենթարկել ձերբակալված ընտանիքի ազգականը։
Ըստ TV Pirveli-ի լրագրող Գիորգի Խուխիայի՝ հարձակվողը հայհոյել է իրեն և օպերատորին, իսկ հետո հարվածել է TV Pirveli-ի օպերատոր Նիկո Կոկայային։
Ըստ հաղորդագրության, հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով` միջամտություն լրագրողների մասնագիտական գործունեությանը։