
Թբիլիսիի Վակե թաղամասում՝ Իրակլի Աբաշիձեի փողոցի սրճարաններից մեկում, անհայտ անձինք հարցազրույց ձայնագրելիս հարձակվել են «Ֆորմուլա» հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա, ծեծի ենթարկել 2 օպերատորի։
Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով, ինչը ենթադրում է ապօրինի միջամտություն լրագրողական գործունեությանը։
ԶԼՄ-ների պաշտպանության կոալիցիան՝ վկայակոչելով իր աղբյուրները, նշում է, որ «Ֆորմուլա»-ի նկարահանող խմբի վրա հարձակվողը ձերբակալվել է։