Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է երկու քաղաքացու, որոնք օրեր առաջ հարձակվել էին «Կվիրա» լրատվամիջոցի լրագրողի և օպերատորի վրա: Ձերբակալվածները մեղադրվում են «մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, բռնության սպառնալիքի» հոդվածով: Վերոնշյալ անձանցից մեկը նախկինում էլ դատապարտված է եղել:
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ Ճիաթուրայի Շուքրութի գյուղում լրագրողի և օպերատորի նկատմամբ բռնություն կիրառելուց հետո, անձինք թաքնվել են:
Լրագրողները պատմել են, որ գյուղում հարցազրույցներ անելիս են եղել, այնուհետև, երբ շարժվել են հերթական նկարահանումն իրականացնելու, նկատել են, որ իրենց հետապնդում է օտար մեքենա:
«Մեքենայից դուրս եկան ու սկսեցինք հայհոյել»,- ասել են լրագրողները: