
Թբիլիսիի Crab Coffee-ի աշխատակիցների հետ բանավոր և ֆիզիկական բախման գործով տղամարդ է ձերբակալվել։ «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան սա հաստատել են ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ):
Ըստ ՆԳՆ-ի՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը։
Մարտի 5-ին Թբիլիսիի Դիղոմի թաղամասում գտնվող իրենց տան մոտ Krab Coffee-ի հիմնադիրները, որոնք Ռուսթավելիի պողոտայում անվճար հյուրասիրում էին եվրոպամետ ցուցարարներին, անհայտ տղամարդու հարձակման և ֆիզիկական բռնության են ենթարկվել։
Հիմնադիրներից Քրիստի Պրիլին ասել է, որ հարձակումից հետո ատամը կոտրվել է, իսկ Krab Coffee-ի մյուս սեփականատեր Բարբարե Ռոկիտան քթի կոտրվածք է ստացել և վիրահատվել:
Պիրվելին ասել է՝ ոստիկանությունը խորհուրդ է տվել հետ վերցնել հայցը, քանի որ կադրերում երևում է, թե ինչպես է տուժողն ի պատասխան հարվածում հարձակվողին։
Պիրվելին և Ռոկիտան սրճարան են բացել Ռուսթավելիի պողոտայում եվրոպամետ հանրահավաքների մեկնարկից երկու շաբաթ առաջ։ Շուտով նրանց սրճարանը դարձավ ցուցարարների ժամանակավոր կացարան։ Նրանք այլ կամավորների հետ միասին սուրճ և թեյ են մատուցել ցուցարարներին մինչ բողոքի ակցիաների սկսվելը: