
Թբիլիսիի մետրոպոլիտենի «Ռուսթավելի» կայարանում երկու երիտասարդ տղաների վրա են հարձակվել։
Ականատեսների խոսքով, որոշ մարդիկ երիտասարդներին վիրավորել են, իսկ երբ երիտասարդները մետրոյից ցանկացել են դուրս գալ, հարձակվել են նրանց վրա և հարվածներ հասցրել:
«Ականջօղերով տղաները վրացիներին չեն սազում», — նման խոսքերով են դիմել երիտասարդներին, ովքեր, հավանաբար, երաժիշտներ են:
Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիում մեկնարկել է ԼԳԲՏ համայնքի Tbilisi Pride շաբաթը:
Հավելենք` նախօրեին Tbilisi Pride-ի կազմակերպիչները հայտարարել էին, որ չնայած ռիսկերին, միջոցառումները միևնույնն է տեղի են ունենալու: Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր․ «իշխանությունների գործողություններն ատելություն քարոզող խմբերի դեմ համաչափ չեն: Վտանգի տակ են Վրաստանի պետականությունն ու ինստիտուտները: Այդ իսկ պատճառով, մենք դուրս ենք գալիս: Դուրս ենք գալիս, որպեսզի ստիպենք իշխանություններին` պաշտպանել մարդու իրավունքները և իրականացնել երկրի Սահմանադրությամբ ստանձնած պարտականությունները»:
Լուսանկարը՝ 1tv.ge-ի