«Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով՝ Edison Research միջազգային հետազոտական ընկերության հասարակական կարծիքի հարցման արդյունքների համաձայն, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկությանը դեմ է հարցված բնակչության 62 տոկոսը։
Հարցին՝ որքանո՞վ եք կողմ կամ դեմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկությանը, պատասխանները բաժանվել են հետևյալ կերպ.
- համաձայն չեմ՝ 62 տոկոս,
- համաձայն եմ՝ 38 տոկոս:
Հեռուստաընկերության տեղեկություններով, հետազոտության շրջանակում պատահական ընտրությամբ դեմ առ դեմ հարցման մեթոդով հարցազրույց է անցկացվել Վրաստանում բնակվող 18 տարեկան և բարձր ընտրական իրավունք ունեցող 1 500 անձանց հետ։
Սխալի միջին սահմանը +/- 3 տոկոս է 95 տոկոս վստահության մակարդակի համար: Հարցումներն իրականացվել են 2023 թվականի սեպտեմբերի 7-ից սեպտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում։