
Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) տվյալների համաձայն, հարցվածների 74 տոկոսը համաձայն է, որ Վրաստանում ժողովրդավարության համար բազմակուսակցական կառավարությունը դրական ազդեցություն կունենա: Այս մասին տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը` հայտարարելով, որ հետազոտության տվյալները դեռ պաշտոնապես հրապարակված չեն:
Նույն տեղեկատվության համաձայն, հարցվածների միայն 19 տոկոսն է հայտարարել, թե բազմակուսակցական կառավարությունն օգուտ չի բերի ժողովրդավարությանը:
Հիշեցնենք, որ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) վրաստանյան կուսակցությունների վարկանիշի վերաբերյալ հետազոտություն է անցկացրել: