Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC) հրապարակել է հասարակական կարծիքի հարցման արդյունքները։ Հարցերի թվում է ապաօլիգարխացումը՝ Վրաստանի համար Եվրամիության սահմանած 12 պայմաններից մեկը, որի կատարումն անհրաժեշտ է անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
Հարցման համաձայն՝ բնակչության 35 տոկոսը կարծում է, որ ապաօլիգարխացում պահանջելիս Եվրամիությունը նկատի ուներ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին, իսկ 52 տոկոսը չգիտի, թե ում նկատի ուներ ԵՄ-ն «օլիգարխ» ասելով։
Հարցը սա է եղել․ Ըստ Եվրամիության, ի թիվս այլ պահանջների, Վրաստանը պետք է կատարի ապաօլիգարխացման պահանջը։ Ձեր կարծիքով, ո՞ր անձին/անձանց նկատի ունի ԵՄ-ն «օլիգարխ» կամ «օլիգարխներ» ասելով.
- Բիձինա Իվանիշվիլի՝ 35 %
- Մամուկա Խազարաձե՝ 2 %
- Վանո Չխարտիշվիլի՝ 2 %
- Միխեիլ Սաակաշվիլի՝ 3 %
- Դավիթ Կեզերաշվիլի՝ 3 %;
- Այլ՝ 1 %
- Հրաժարվել են պատասխանել՝ 5 %
- Չգիտեմ — 52 %
- Չի կարող առանձնացնել կոնկրետ անհատի/անձի՝ 6 %։