Վրաստանում հարցվածների մեծ մասի՝ 29 տոկոսի ամսական եկամուտը 550 լարիից էլ ցածր է։ Այդ մասին է վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC-Վրաստան) հրապարակած «Կովկասյան բարոմետրի» 2024 թվականի հետազոտությունը:
Ըստ նույն տվյալների՝ 12 տոկոսն ունի ամսական 550-900 լարի, 11 տոկոսնն ընդհանրապես եկամուտ չունի, 9 տոկոսը՝ 901 լարիից մինչև 1300 լարի, 8 տոկոսը՝ 1301 լարիից մինչև 2 հազար լարիի եկամուտ ունի:
Հարցվածների միայն 6 տոկոսն ունի 2000 լարիից ավելի եկամուտ։ Հարցվածների 17 տոկոսը հրաժարվել է պատասխանել։
Հարցումն անցկացվել է դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով 2024 թվականի ապրիլի 16-ից մայիսի 13-ը` Վրաստանի ողջ տարածքում, բացառությամբ Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների։
Հարցվել է, ընդհանուր առմամբ, 1509 քաղաքացի, հետազոտությունն իրականացվել է վրացերեն, հայերեն և ադրբեջաներեն։