Վրաստանում հարցված բնակչության միայն 27 տոկոսին է բավականացնում գումարը սնունդ գնելու համար, 13 տոկոսին՝ չի բավականացնում: Այդ մասին է վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC-Վրաստան) հրապարակած «Կովկասյան բարոմետրի» 2024 թվականի հետազոտությունը:
Ըստ նույն տվյալների՝ հարցվածների միայն 4 տոկոսն է ասել, որ կարող է իրեն թույլ տալ գնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է։
Հարցին՝ նշված կետերից ո՞րն է լավագույնս նկարագրում ձեր ընտանիքի տնտեսական վիճակը, հնչել են հետևյալ պատասխանները.
- սննդի գումար չունենք՝ 13 տոկոս,
- գումար ունենք միայն սննդի համար, բայց ոչ հագուստի համար՝ 27 տոկոս,
- գումար ունենք սննդի և հագուստի համար, բայց չենք կարող մեզ թույլ տալ թանկարժեք կենցաղային իրեր՝ սառնարան կամ լվացքի մեքենա՝ 42 տոկոս,
- կարող ենք մեզ թույլ տալ գնել թանկարժեք կենցաղային իրեր, օրինակ՝ սառնարան կամ լվացքի մեքենա՝ 12 տոկոս,
- հնարավորություն ունենք գնելու այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ 4 տոկոս,
- չգիտեմ՝ 1 տոկոս,
- պատասխանելուց հրաժարվել է` 2 տոկոս:
Հարցումն անցկացվել է դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով 2024 թվականի ապրիլի 16-ից մայիսի 13-ը` Վրաստանի ողջ տարածքում, բացառությամբ Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների։
Հարցվել է, ընդհանուր առմամբ, 1509 քաղաքացի, հետազոտությունն իրականացվել է վրացերեն, հայերեն և ադրբեջաներեն։