Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Կրթություն հանուն զբաղվածության» հետազոտությամբ գնահատվել է Վրաստանի աշխատաշուկան, ուսումնասիրվել են այն խոչընդոտները, որոնց բախվում են աշխատանք փնտրողներն ու գործատուները աշխատաշուկայում։
Թիրախային շրջաններում՝ Գուրիայում, Կախեթում և Քվեմո Քարթլիում իրականացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ խոչընդոտների առումով իրավիճակն էապես չի տարբերվում տարածաշրջանային խնդիրներից։
Քվեմո Քարթլիում հարցման համաձայն՝ աշխատանքի տեղավորման խոչընդոտը վրացերենի չիմացությունն է. այս խնդրին առնչվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Ըստ հարցման, սա խնդիր է հատկապես տարեցների խմբում:
Մյուս մարզերում աշխատանքի տեղավորման հիմնական խոչընդոտն աշխատանքային փորձի բացակայությունն է, որի պատճառները պրակտիկայի, գիտելիքների ու հմտությունների թարմացման հնարավորությունների բացակայությունն է և անգլերենի չիմացությունը: