Ըստ Edison Research-ի հետազոտության՝ բնակչության 90 տոկոսը կողմ է Եվրամիությանն անդամակցությանը, 10 տոկոսը՝ դեմ։
Ուսումնասիրության մեջ նշվում է, որ բնակչության 94 տոկոսը կարծում է, որ բնակչությունն արժանի է, որ Վրաստանը ստանա Եվրամիության թեկնածուի կարգավիճակ։
Հարցվածների 64 տոկոսի կարծիքով` «Վրացական երազանք»-ը բավարար քայլեր չի ձեռնարկում Եվրահանձնաժողովի պահանջները բավարարելու համար։
Հասարակական կարծիքի հարցումն անցկացրել է Edison Research միջազգային հետազոտական ընկերությունը՝ Formula TV-ի պատվերով։
Հետազոտության շրջանակում Վրաստանում (բացառությամբ օկուպացված տարածքների) 18 տարեկան և բարձր տարիքի 1500 մարդկանց հետ անցկացվել են դեմ առ դեմ հարցազրույցներ։