
Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարարության փոխանցմամբ՝ ավարտվել է հանրակրթական դպրոցների տնօրենների թեկնածուների ատեստավորման գործընթացը։
Հաղորդագրության համաձայն, թեկնածուների 76 տոկոսն անցել է երկրորդ փուլը՝ հարցազրույցը։ Հարցազրույցի փուլը հաջողությամբ հաղթահարել է տնօրենի ընդամենը 755 թեկնածու։
Նախարարությունից հայտնում են, որ տնօրեն դառնալ ցանկացողները կարող են նախարարության պաշտոնական կայքում տեսնել նախարարի հրամանը և ստուգել արդյունքները։
Ի դեպ, տնօրեն դառնալ ցանկացողները քննություն են հանձնել այս տարվա հունվարին, գրանցվել է տնօրենի 3 205 թեկնածու, սակայն քննությանը մասնակցել են 1 839-ը։ Նրանցից երկրորդ փուլ կամ հարցազրույց է անցել 755 մասնակից։
Վրաստանում գործում է 2 086 հանրակրթական դպրոց։ Ներկայումս հանրակրթական դպրոցները ղեկավարում են ժամանակավոր տնօրենները։