Քաղաքացիական ակտիվիստ և լրագրող Թամար Մեարակղիշվիլիին Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դատարանն արդեն երրորդ անգամ անմեղ է ճանաչել:
Ախալգորիում բնակվող ակտիվիստը հայտարարել է, որ դատարանն իրեն անմեղ է ճանաչել իր հանդեպ առաջադրված բոլոր մեղադրանքներով:
«Շատ ուրախ եմ: Եվս մեկ հաղթանակ: Դատարանն ինձ արդեն երրորդ անգամն է անմեղ ճանաչել: Դատարանի որոշան համաձայն, բոլոր այն մարդիկ, ովքեր շինծու գործ են սարքել և որոնց պատճառով սարսափելի օրեր եմ ունեցել, ինձ փոխհատուցում են վճարելու: Բայց ես վստահ եմ, որ դատախազությունը նորից կբողոքարկի դատարանի որոշումը»,- հայտարարել է Թամար Մեարակղիշվիլին:
Նշենք, որ Մեարակղիշվիլիի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել «Միասնական Օսիա» կուսակցության վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածելու և փաստաթղթեր կեղծելու, ինչպես նաև «ապօրինաբար Հարավային Օսիայի քաղաքացիություն ձեռք բերելու» հոդվածներով: