
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում բնակվող ազգությամբ վրացի ակտիվիստ Թամարա Մեարակղիշվիլին երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում կիսվել է “Ехо Москвы” ռադիոկայանի նյութով, որտեղ ասվում է, որ Լենինգորիի դատախազ Ալան Կուլումբեգովը բողոքարկել է դատարանի որոշումը, որով և դատարանը մերժել է Մեարակղիշվիլիի հանդեպ առաջադրված` զրպարտությունն ու «ապրօրինաբար» Հարավային Օսիայի անձնագիր ստանալու» մասին դատախազության մեղադրանքը:
Նյութի մեկնաբանություններում դատախազ Ալան Կուլումբեգովը արմենոֆոբ հայտարարություն է արել, իսկ դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը փորձել է պաշտպանել դատախազին:
«Ամբողջ Օսիան մի խելագառ հայի հետևից է ընկել»,- գրել է Կուլումբեգովը: Իսկ Անատոլի Բիբիլովը, փորձելով արդարացնել դատախազին՝ գրելով. «Հիմարներ կան բոլոր ազգություններում, դա փաստ է, դրա համար էլ գոյություն ունեն համապատասխան բժշկական հաստատություններ աշխարհի բոլոր երկրներում»: Ինչին ի պատասխան, Մեարակղիշվիլին գրել է, որ դատախազը բժշկության հետ կապ չունի: