
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավայի Օսիայի արտգործնախարար Դիմիտրի Մեդոևը Իտալիա կատարած այցի շրջանակներում Սիցիլիա կղզի է այցելել:
«Ռանդացո քաղաքում կայացել է Աբխազիայի արտգործնախարարի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են քաղաքապետ Ֆրանչեսկո Սգրոյին, փոխքաղաքապետները և Պալերմոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Եվգենի Պանտելևը: Միջոցառումն սկսվել է Հարավային Օսիայի և Իտալիայի պետական հիմներգերով»,- ասված է Հարավային Օսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։