
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիան մայիսի 10-ից փակում է Ռուսաստանի հետ սահմանը, պատճառը` կորոնավիրուսն է: Արգելքը վերաբերում է բոլոր տեսակի երթևեկությանը, այդ թվում նաև բեռնատարերի: Հարավային Օսիայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց ժամանակ է հարկավոր մարդկանց կարանտինային գոտի տեղափոխելու, քննելու և օգնություն ցուցաբերելու համար:
Երեկ Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում կորոնավիրուսի 3 դեպք է գրանցվել, որից 1-ը ռազմական դպրոցի 14-ամյա կուրսանտի մոտ: