Հարավային Կովկասի երկրների 2025 թվականի պաշտպանական բյուջեների վերլուծությունից պարզ է դառնում, որ այս ոլորտին ամենաքիչ գումարը հատկացրել է Վրաստանը. առաջին տեղում Ադրբեջանն է, երկրորդ տեղում՝ Հայաստանը, Վրաստանը՝ երրորդն է:
Geographer Diary-ի փոխանցմամբ՝ ռազմական ծախսերի առաջատար երկիրն Ադրբեջանն է, որը 2025 թվականին պաշտպանությունն ուժեղացնելու համար նախատեսում է ծախսել 4,9 միլիարդ դոլար: Ադրբեջանն իր ընդհանուր տնտեսության 6,36 տոկոսը կծախսի ազգային պաշտպանության վրա։ Ադրբեջանի ռազմական բյուջեն 2,8 անգամ գերազանցում է Հայաստանի բյուջեին և 8,1 անգամ ավելի է, քան Վրաստանինը:
Հայաստանի 2025 թվականի պաշտպանական բյուջեն կազմում է 1,7 միլիարդ դոլար, ընդ որում՝ Հայաստանն ազգային պաշտպանության վրա ծախսում է իր ընդհանուր անվանական տնտեսության գրեթե 6 տոկոսը։ Վրաստանի տնտեսությունը մոտ 35 տոկոսով գերազանցում է Հայաստանի տնտեսությանը, մեր հարավային հարևանի ռազմական բյուջեն 2,8 անգամ գերազանցում է Վրաստանի բյուջեին:
Վրաստանը երեք երկրների շարքում վերջին տեղում է. 2025 թվականին ազգային պաշտպանության վրա կծախսվի 602,7 մլն դոլար, ինչը կազմում է Վրաստանի տնտեսության 1,68 տոկոսը։