
«Հանուն աշխատավորների իրավունքների», «Արժանի և անվտանգ աշխատանք». սրանք են Թբիլիսիում, Վրաստանի կառավարության շենքի մոտ ընթացող ցույցի հիմնական խորագրերը: Արհմիությունների միավորման կազմակերպած ակցիայի պահանջներն են՝ արժանի աշխատավարձ, ակտիվ սոցիալական քաղաքականության իրականացում:
«Աշխատանքային իրավունքների պաշտպանության և հետագա բարելավման նպատակով 19-րդ դարի վերջից նշում են աշխատավորների համերաշխության օրը: Սոցիալական արդարության հասնելու պայքարը շարունակվում է»,- ասում են կազմակերպիչները:
Այս պահին Վրաստանի կառավարության շենքի հարակից տարածքը մարդաշատ է: