Հանրայինի խնդիրների աղբյուրը՝ ըստ նախկին հաղորդավարի

Վրաստանի «Առաջին ալիք»-ի (Հանրային հեռուստատեսություն) հեռուստահաղորդավար Վասիլ Իվանով-Չիքովանիի փոխարեն ժամը 18:00-ի լրատվական «Մոամբե» ծրագիրը վարել է Մայա Ճուճուլաշվիլին:

Իվանով-Չիքովանին անդրադառնալով հարցին՝ փաստել է, որ Հանրայինում ինչ-որ գործընթաց է ընթանում:

Լրագրողը Հանրայինում տեղի ունեցող իրադարձությունները կապել է ազդեցության հետ, կատարողը Վասիլ Մաղլափերիձեն (հոգաբարձուների խորհրդի անդամ) է. վերջինս, ըստ նրա՝ այսօր հեռուստատեսությունում առկա խնդիրների հիմնական աղբյուրն է։

«Ցանկացած գործընթաց ուղեկցվում է ազդեցության գործադրմամբ, որի աղբյուրն ու հիմնական իրականացնողը Վասիլ Մաղլափերիձեն է. նա եղել է գլխավոր տնօրենը, հետո՝ Կոբախիձեի տեղակալը, իսկ հետո մտել հոգաբարձուների խորհուրդ։ Նա խնդրի հիմնական աղբյուրն է, որից բխում են ազդեցությունը, այն անառողջ գործընթացը, որ այսօր ունենք հեռուստատեսությամբ», — ասել է Իվանով-Չիքովանին:

Չիքովանին նշել է՝  չի կարող ասել, որ Հանրայինը քարոզչական է, սակայն այն ազդեցությունը, որը 2017 թվականին Վասիլ Մաղլափերիձեի տեսքով եկավ Հանրային, իսկ հետո իրականացրեց կադրային որոշումներ, ազդեցություն ունեցավ խմբագրական քաղաքականության վրա։

«Հանրային հեռարձակողի խմբագրական քաղաքականությունն այսօր չի բավարարում հասարակության շահերը, ինչը նշանակում է, որ այն չի կատարում օրենքով ստանձնած պարտավորությունները», — ասել է Վասիլ Իվանով-Չիքովանին։

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ից հետո Իվանով-Չիքովանին այլևս չի վարում ժամը 18:00-ի «Մոամբե» հաղորդումը։ Վասիլ-Իվանով Չիքովանին այն հաղորդավարն է, որ եթերում բացահայտ աջակցություն էր հայտնում «Բաթումելեբի/Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին և պահանջում ազատ արձակել։