Քաղաքացիների բողոքն ընդդեմ «Առաջին ալիք»-ի (Հանրային հեռուստատեսություն) շարունակվում է: Դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին քաղաքացիները հավաքվել են Հանրայինի շենքի մոտ և կրկին եթեր են պահանջում:
Ակտիվիստ Գիորգի Ճանտուրիան ասել է, որ չնայած Հանրայինի հետ պայմանավորվածությանը, հունվարի 3-ից չի շարունակվում «Մոամբեի հատուկ եթերը», որը հեռուստատեսությունն սկսել էր հանրային բողոքից հետո։ Նրա խոսքով, ավելի ուշ պրոդյուսերներն իրենց տեղեկացրել են, որ ծրագիրը մինչև հունվարի 6-ը չի մեկնարկելու։
«Առաջին ալիք»-ի «Արտակարգ հեռարձակման» պրոդյուսերներից Նինո Թարգամաձեն և հաղորդման վարող Թամթա Սանիկիձեն Radiotavisupleba լրատվամիջոցին ասել են, որ չգիտեն՝ կշարունակվի՞ «Մոամբեի հատուկ եթերը», թե՞ նախատեսում են շարունակել այն այսօր:
«Մոամբեի հատուկ եթերը» նոյեմբերի 30-ին վեկնարկել է՝ հանրային բողոքի ակցիայից հետո: Եվրոպամետ ակցիաների երրորդ օրը քաղաքացիները հավաքվել էին «Առաջին ալիք»-ի մոտ և պահանջում էին հանրային քննարկումներ հեռուստատեսությամբ։ Նրանք «Առաջին ալիք»-ին մեղադրեցին իրականությունը թաքցնելու և ընթացիկ գործողությունների վերաբերյալ կանխակալ լուսաբանման մեջ։
Մի քանի ժամ տևած բողոքի և հեռուստատեսության ղեկավարության հետ բանակցություններից հետո նույն օրը երեկոյան՝ ժամը 20:00-ին, հայտարարվեց հեռարձակման մասին, որը վարում էր հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին։ Եվրոպամետ ակցիաների մասնակիցներին ու աջակիցներին հնարավորություն է տրվել խոսել եթերում։ Հեռարձակումից հետո ստուդիա են մտել «Առաջին ալիք»-ի աշխատակիցները։ Նրանք վիրավորված են եղել հեռուստատեսության առջև տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների հայտարարություններից և չեն կիսել այն դիրքորոշումը, որ հեռուստաալիքը կողմնակալ կամ ընդհանրապես չի լուսաբանում ցույցերի տեղեկատվությունը։
Հետագայում ղեկավարության և ակտիվիստների բանակցությունների մի քանի փուլերի հիման վրա նշված հաղորդումը հեռարձակվում էր գրեթե ամեն օր՝ մինչև դեկտեմբերի 30-ը։