Վրաստանի «Առաջին ալիք»-ը (Հանրային հեռուստատեսություն) պատրաստ է կազմակերպել վարչապետի, խորհրդարանի նախագահի և ընդդիմախոսների միջև բանավեճ-քննարկումը։ «Առաջին ալիք»-ն ընտրել է օրն ու ժամը՝ բանավեճը նշանակելով դեկտեմբերի 4-ի ժամը 22:00-ին։
Մինչ հեռարձակողի այս հաստատումը, «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դիմել է «Առաջին ալիք»-ին՝ խնդրելով բանավեճի եթեր հեռարձակման համար դիտարկել դեկտեմբերի 4-ի ժամը 16:00-ն։
Կոբախիձեն ցանկանում է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ բանավեճի նստել «Վրացական երազանք»-ի 2015-2016 թվականների պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիի և նախկին արտգործնախարար Միխեիլ (Պապունա) Ջանելիձեի հետ:
Կոբախիձեի հետ բանավեճ ցանկացող ընդդիմախոսներն ասում են, որ վարչապետը դեմ առ դեմ բանավեճի իրական պատրաստակամություն չի ցուցաբերում, և այն ձևաչափը, որն այսօր սահմանել է կառավարության ղեկավարը` խմբային ձևաչափը, իրենց համար ընդունելի չէ։