
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվությամբ, հուլիսի մեկից մայրաքաղաքի մետրոն ու մունիցիպալ ավտոբուսները կաշխատեն սովորական ռեժիմով:
Ուժի մեջ է տրանսպորտում դիմակ կրելու պայմանը: Այս ուղղությամբ վերահսկողություն կիրականացվի համապատասխան ծառայությունների կողմից:
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությանը կից գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, երկրում տեղաշարժի սահմանափակումը հանվել է, ինչն անդրադառնում է նաև տրանսպորտի գործունեության վրա: