
Հանրային ռեգիստրը հերթական անգամ մերժել է գրանցել պետական ծառայողների անկախ արհմիությանը:
Տեղեկության համաձայն` պատճառն անվանումն է. ռեգիստրը համարում է, որ արհմիությանն այդ անվամբ ( «Հանրային ծառայողների անկախ արհմիություն — Սահմանադրության 78-րդ հոդված») գրանցելը «կարող է մոլորության մեջ գցել երրորդ անձանց»։
Նշենք, որ պետական ծառայողները, եվրոպամետ բողոքի ակցիաներին զուգահեռ, ստեղծում են անկախ արհմիություն։
Հիմնադիրներն արդեն դիմել են Արդարադատության տուն՝ միությունը գրանցելու համար։
Կազմակերպության անվանումը կլինի «Հանրային ծառայողների անկախ արհմիություն — Սահմանադրության 78-րդ հոդված»։
«Արհմիությունը պատրաստվում է օրենքի շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները՝ պաշտպանելու համար հանրային ծառայողների իրավունքները»,- նշել են կազմակերպությունից։