Վրաստանի «Անմահ գունդը» Արդարադատության նախարարությունում գրանցվել է որպես ժողովրդական-հայրենասիրական շարժում: Այս մասին տեղեկատվություն է տարածվել գնդի ֆեյսբուքյան էջում:
Հանրային ռեեստրի տվյալների համաձայն, Վրաստանի «Անմահ գնդի» ղեկավարը Ռևազ Գոգիձեն է: Նա մինչ այդ ղեկավարում էր գնդի քայլերթերը, որոնք Վրաստանում իրականացվում են 2017 թվականից սկսած:
«Անմահ գնդի» հիմնական նպատակը Հայրենական պատերազմում զոհվածների անմահությունն է, սակայն այն համարվում է Կրեմլի քարոզչության ուժեղ միջոցներից մեկը: Գնդի գաղափարը ծնվել է 2011 թվականին, իսկ Կրեմլի ֆինանսական աջակցությամբ 2015 թվականից այն հասավ միջազգային մասշտաբների և անցկացվում է 17 երկրում:
Հատկանշական է, որ «Անմահ գնդի» պաշտոնական էջում Վրաստանի օկուպացված տարածքները ներկայացված են որպես անկախ պետություններ: Որպես ավանդույթ գնդի երթերը անցկացվում են նաև Աբխազիայում և Ցխինվալիի շրջանում։