Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հայտարարություն է տարածել համաներման օրինագծի վերաբերյալ։ Իոսելիանին ողջունել է ազատազրկվածների նկատմամբ համարժեք և արդարացի օգնության մեխանիզմների և մոտեցումների ներդրումը, միաժամանակ հույս է հայտնել, որ կապահովագրվեն նաև հանրային անվտանգության ռիսկերը։
Ըստ նրա, համաներումը մարդասիրական արարք է, և հանրային պաշտպանը, նկատի ունենալով իր մանդատը, չի կարող խորհրդարանին կոնկրետ առաջարկություններ տալ, թե ինչ հանցագործությունների կամ ինչ ծավալի համաներում պետք է կիրառվի դատապարտյալների նկատմամբ։
Հանրային պաշտպանն առաջարկում է. «Համաներման ակտի վերանայման գործընթացում քննարկել ցմահ ազատազրկված, ինչպես նաև պատիժը ողջամիտ ժամկետում կրած դատապարտյալների հարցը և դիտարկել նրանց համաներման հնարավորությունը։
Մշակել լրացուցիչ պայմաններ, ըստ որոնց` ցմահ ազատազրկմամբ դատապարտվածների նկատմամբ պատիժը կփոխարինվի ժամկետային ազատազրկմամբ։
Համաներման մասին ակտի վերանայման գործընթացում պետք է քննարկվի ցմահ ազատազրկման դատապարտված, պատիժը ողջամիտ ժամկետում կրած դատապարտյալների վերաբերյալ, և դիտարկվի նրանց վրա համաներումը տարածելու հնարավորությունը։
Հանրային պաշտպանը պատրաստ է լրացուցիչ աշխատանքային հանդիպում անցկացնել օրենքի նախագծի նախաձեռնողների և շահագրգիռ բոլոր խմբերի հետ։ Միաժամանակ նա ողջունում է այս ուղղությամբ խորհրդարանի արտահայտած կամքը»,- ասված է Իոսելիանիի հայտարարության մեջ։
Ստացված ծանուցումների հիման վրա 2024 թվականի հուլիսի 17-ին և 18-ին հանրային պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են N2, N3, N5, N6, N8 և N14 քրեակատարողական հիմնարկներ։
«Այցելությունների արդյունքում հայտնի է դարձել, որ համաներման օրենքի գործողության ժամկետը երկարացնելու խնդրանքով հիմնարկներում հացադուլ է հայտարարել 8 դատապարտյալ։ N8 քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ էին նաև ցմահ ազատությունից զրկված 14 անձինք, որոնք տեսակցության պահին արդեն դադարեցրել էին հացադուլը։ Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները կշարունակեն հանդիպել նաև այլ քրեակատարողական հիմնարկներում գտնվող բանտարկյալների հետ, — ասված է օմբուդսմենի հաղորդագրության մեջ։