
Վրաստանի նորընտիր հանրային պաշտպան Լևան Իոսելիանին Նովրուզ Բայրամի տոնի կապակցությամբ այցելել Է Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաք:
Այս մասին Իոսելիանին գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Այսօր հանրային պաշտպանի կարգավիճակով առաջին անգամ ներկա եղա Մառնեուլիում Նովրուզ Բայրամի տոնակատարությանը։
Շնորհավորում եմ մեր ադրբեջանցի հայրենակիցներին և բոլոր նրանց, ովքեր նշում են այս տոնը: Մաղթում եմ ձեզ խաղաղություն, առողջություն և երջանկություն»,- գրել է հանրային պաշտպանը:
Նշենք, որ տոնի կապակցությամբ Մառնեուլի է ժամանել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Վրաստանի վարչապետը Նովրուզ Բայրամի տոնի առթիվ ժամանել է Մառնեուլի