Հանրային պաշտպանը կոչ է անում իրավապահ մարմիններին` ուսումնասիրել ընտրությունների ընթացքում կատարված ենթադրյալ հանցագործությունները։
Վրաստանի հանրային պաշտպանը հայտարարություն է տարածել խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտնաբերված ենթադրյալ անօրինական գործողությունների մասին (տվյալները՝ ժամը 17:30-ին)։ Օմբուդսմենի գրասենյակը, որն առավոտից հետևում է ընտրությունների ընթացքին, բարձրաձայնել է տեղի ունեցած ֆիզիկական բախումների և բռնի միջադեպերի մասին, այդ թվում՝ դիտորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։
Բռնության դեպքեր՝
- Ֆիզիկական աղմկոտ բախումների մի քանի դրվագ է եղել Թբիլիսիում, Գլդանիի 60-րդ ընտրատեղամասում։ Ըստ տարածված տեղեկությունների, 60-րդ ընտրական տեղամասի մոտ տեղի ունեցած միջադեպերից մեկի ժամանակ մարմնական վնասվածքներ է ստացել դիտորդը։
- Իսանիի թիվ 51 ընտրատեղամասում աղմուկ և վիճաբանություն է եղել, 30-րդ ընտրատեղամասի մոտ՝ լարվածություն։ Նաև, ֆիզիկական բռնության են ենթարկել Իսանիի 9-րդ ընտրական տեղամասում կուսակցություններից մեկի ներկայացուցչին։
- Բանավոր առերեսման և ֆիզիկական բռնության փորձ է տեղի ունեցել Գորիի 84-րդ ընտրատեղամասում, իսկ 14-րդում՝ ֆիզիկական բախում է տեղի ունեցել։
- Զուգդիդիում մի քանի ֆիզիկական բախումներ են եղել 9-րդ ընտրատեղամասում։
- Ախմետայի Մատնիի թիվ 11 ընտրատեղամասում դիտորդները բառացիորեն բռնության են ենթարկվել և խլվել են նրանց հեռախոսները։
- Ըստ SAIA-ի՝ իրենց աշխատակից/դիտորդ Գիորգի Գոցիրիձեն հանձնաժողովի անդամի և անհայտ անձի կողմից հարձակվել և ֆիզիկական բռնության է ենթարկվել Մառնեուլիի թիվ 4 թաղամասում։
- Լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ անօրինական գործողություններ են կատարվել
- Քութաիսիի 2-րդ ընտրական տեղամասի մոտ ֆիզիկական բռնության են ենթարկել CNEWS-ի լրագրողին։
- Թելավիի Քվեմո Խոդաշեն գյուղում՝ 16-րդ ընտրական տեղամասի մոտ, «ՏՎ Պիռվելի» հեռուստաընկերության օպերատորը մարմնական վնասվածքներ է ստացել, վնասվել է նաև տեխնիկան։
- Կախեթիում փորձել են խլել «Մթավարի» հեռուստաընկերության տեխնիկան։
Հաշվի առնելով տարածված տեղեկատվությունը, որոշ դեպքերում ընտրատեղամասերում և շենքերի մերձակայքում տեղի ունեցած միջադեպերի, լարվածության և առճակատման նախադրյալներ են եղել ընթացակարգային խախտումները, սակայն, շատ դեպքերում, միջադեպերի պատճառ են դարձել տարբեր խմբերի մոբիլիզացումը մերձակայքում:
Հանրային պաշտպանը շեշտել է, որ նման բռնությունը, և՛ լրագրողների, և՛ դիտորդների գործունեությանը միջամտելը քրեորեն պատժելի արարք է։
Հանրային պաշտպանը հորդորում է իրավապահ մարմիններին ուսումնասիրել և գնահատել բոլոր ենթադրյալ հանցավոր/ապօրինի միջադեպերը և արձագանքել դրանց օպերատիվ, արդյունավետ և օրենքով սահմանված կարգով։
Հեղինակ՝ Տիրուն Բիչախչյան