
«Հանրային հեռարձակողի պահապաններ» շարժումը պահանջում է աշխատանքից ազատված գործընկերների վերադարձը։
Նրանք ասում են, որ «Հանրային հեռարձակողի անկախությունն ապահովված է Սահմանադրության 17-րդ հոդվածով։ Հանրային հեռարձակողն իր գաղափարով և էությամբ ժողովրդավարական ինստիտուտ է, որը, ցավոք, այսօր չի կատարում և չի կարող կատարել օրենքով նախատեսված իր պարտականությունները»։
Նրանք համաձայն չեն գործընկերների աշխատանքից ազատման որոշման հետ և պահանջում են վերականգնել Նինո Զաուտաշվիլիին և Վասիլ Իվանով-Չիկովանիին։
Ապրիլի 11-ին հայտնի դարձավ, որ կարգապահական հետաքննության հիման վրա Հանրային հեռարձակողի հաղորդավարներ Նինո Զաուտաշվիլին և Վասիլ Իվանով-Չիկովանին ազատվել են աշխատանքից։
Երկու հեռուստահաղորդավարներն էլ նշել են, որ տեղյակ չեն հետաքննության արդյունքներից ու պայմանագրերի խզման պատճառներից։