Հանրային դպրոցներում անձնական տվյալների պաշտպանության պատասխանատուներ կնշանակվեն

«Վրացական երազանք»-ի կրթության նախարար Ալեքսանդրե Ծուլաձեն հրաման է ստորագրել, ըստ որի՝ հանրակրթական դպրոցներում կնշանակվեն ռեսուրս կենտրոնի աշխատակիցներ, և նրանք կիրականացնեն անձնական տվյալների պաշտպանության աշխատակիցների գործառույթները։

Ծուլաձեն համապատասխան հրամանը ստորագրել է մարտի 12-ին։

«Ռեսուրս կենտրոնի ղեկավարը, իր գործունեության տարածքում գործող հանրային դպրոցների տնօրենների միջնորդության հիման վրա, անհատական վարչական-իրավական ակտով (հրամանով) նշանակում է ռեսուրս կենտրոնի այն աշխատակցին, որը կկատարի անձնական տվյալների պաշտպանության պատասխանատուի գործառույթները այն դպրոցներում, որտեղ այդ պաշտոնը դեռևս թափուր է։
Պաշտոնի պարտականություններն ու հաշվետվողականության պայմանները սահմանվում են համապատասխան դպրոցի տնօրենի անհատական վարչական-իրավական ակտով (հրամանով)»,- նշված է փաստաթղթում։