Վրաստանի կառավարությունը հրապարակել է ԵՄ անդամակցության համար Վրաստանի ստացած հարցաթերթիկի առաջին մասը։
Կառավարությունից հայտնում են, որ ԵՄ-ից ավելի ուշ կստանան նաև հարցաթերթիկի երկրորդ մասը, որը նույնպես հասանելի կլինի հանրությանը։
Հարցաթերթիկը բաղկացած է 369 հարցից, որոնք բաժանված են մի քանի ենթաբաժինների և մտահոգությունների.
- Ժողովրդավարություն և օրենքի գերակայություն,
- Հիմնական իրավունքներ,
- Տարածաշրջանային խնդիրներ և միջազգային պարտավորություններ,
- Տնտեսական խնդիրներ։
Հարցեր կան այն մասին, թե ինչպես է ստեղծվում կառավարման համակարգը, ինչպես է Սահմանադրությունը սահմանում իշխանության ճյուղերի միջև ուժերի հավասարակշռության և վերահսկողության համակարգը, ինչպես են նշանակվում դատավորները, երաշխավորվում են արդյոք երկրում մարդու հիմնարար իրավունքները, ներառյալ հանրահավաքները, ինչպես նաև փոքրամասնությունների տարբեր իրավունքների պաշտպանությունը, նրանց ինտեգրումը հասարակության տարբեր ոլորտներին։
Հարցեր կան նաև Վրաստանում տնտեսության կայունության, անձնական տվյալների պաշտպանության, անձնական կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության գաղտնիության պաշտպանության և այլնի մասին։
Հարցաթերթիկին ծանոթանալու համար անցեք այս հղումով։