Վրաստանի կառավարությունը որոշել է քանդել Վրաստանի ամենամեծ հիվանդանոցներից մեկը՝ հանրապետական («Ռեպուբիլկուրի») անունով հայտնի Կղիփշիձեի անվան կենտրոնական համալսարանական կլինիկան։ Աշխատակիցներն անհանգստացած են, չգիտեն, թե որտեղ են աշխատելու մինչև նոր շենքի կառուցումը։
Հիվանդանոցը գտնվում է Թբիլիսիի կենտրոնական թաղամասում՝ Սաբուրթալոյում, Վաժա-Փշավելա փողոցում։
«Այսօր կլինիկան կանգնած է մեծ մարտահրավերի առաջ։ Առողջապահության նախարարն անսպասելի հայտարարեց հանրապետական հիվանդանոցի շենքը քանդելու մասին։
Խնդրում եմ թույլ չտաք, որ փոխվի ու ավերվի երկրի համար այս շատ կարևոր, պետական բժշկական կենտրոնի գտնվելու վայրը»,- ասված է հանրապետական հիվանդանոցի աշխատակիցների համատեղ հայտարարության մեջ, որը մի քանի ժամ առաջ հրապարակվել է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում։