Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան արձագանքել է Կղիփշիձեի անվան կենտրոնական համալսարանական կլինիկայի («Հանրապետական հիվանդանոց») հարցին։ Գաբունիան ասել է, որ «Հանրապետական հիվանդանոցի» առևտրայնացումը բացառվում է։
Փոխնախարարը նշել է, որ նոր, գերժամանակակից, բարձր տեխնոլոգիաներով հագեցած պետական կլինիկան կստեղծվի ճիշտ նույն տեղում, որտեղ այսօր գտնվում է «Հանրապետական հիվանդանոցը»։
«Նոր կլինիկայի կառուցման ընթացքում, հավատացեք, բուժանձնակազմի իրավունքները լիովին պաշտպանված կլինեն թե՛ վարձատրության, թե՛ աշխատանքի տեղավորման առումով»,- հավաստիացրել է Թամար Գաբունիան։
Փոխնախարարի խոսքով՝ առաջիկայում տեղի կունենա նոր կլինիկայի հայեցակարգի մանրամասն ներկայացում։
Կարդացեք նաև՝