
Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակը կավարտվի դեկտեմբերի 29-ին:
Հետևաբար, հանրակրթական դպրոցներում ձմեռային արձակուրդը կսկսվի դեկտեմբերի 30-ին և կտևի երկու շաբաթ։
Ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն 2023 թվականի հունվարի 16-ից։
Նշենք, որ Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին: