
Այսօր՝ մայիսի 2-ին Հանրային պաշտպան Լևան Իոսելիանին այցելել է Քութայիսի քաղաք` մասնակցելու «Գվիրիլոբա»-ի տոնին։ Նա ներկա է եղել հանդիսավոր միջոցառմանը և շնորհավորել է քաղաքի բնակիչներին տոնի առթիվ։
«Եկել եմ անձամբ շնորհավորելու Քութայիսիի բնակիչներին այս օրվա կապակցությամբ։ Չնայած այն հանգամանքին, որ ծնվել և մեծացել եմ Թբիլիսիում, ես շատ եմ սիրում այս քաղաքը և ինձ շատ բան է կապում նրա հետ», — ասել է հանրային պաշտպանը։
Այս տեղեկությունը տարածել է հանրային պաշտպանի գրասենյակը։