Հանրահավաքներից բերման ենթարկվածների նկատմամբ կիրառվում են անօրինական գործողություններ. NGO

Հասարակական կազմակերպությունների հայտարարությունների համաձայն՝ հանրահավաքների ժամանակ բերման ենթարկված անձանց, այդ թվում՝ կանանց նկատմամբ կիրառվում են անօրինական գործողություններ:

ՀԿ-ների փոխանցմամբ` նրանց ստիպում են մերկանալ, ինչը հակասում է ինչպես Վրաստանի օրենսդրությանը, այնպես էլ միջազգային չափանիշներին։

Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ի տնօրեն Էկա Գիգաուրիի և Georgia European Orbit-ի հիմնադիր Նինո Լոմջարիայի, ձերբակալված կանանց պատմությունները, նրանց նկատմամբ կիրառված մեթոդների մասշտաբն ու ինտենսիվությունը ցույց են տալիս, որ կանանց նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքն օգտագործվում է որպես քաղաքական ռեպրեսիայի, հալածանքի, ահաբեկման և ճնշման գործիք:

Կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ համաձայն ՆԳՆ ժամանակավոր պահման վայրերի ներքին կանոնակարգի՝ անձնական խուզարկության ժամանակ անձին ամբողջությամբ մերկացնել չի թույլատրվում։