
Հոկտեմբերի 20-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթին ներկա է եղել 90-100 հազար մարդ, գրել է Visioner-ը։
«Այսօր՝ ընտրություններից ընդամենը 6 օր առաջ, Վրաստանի քաղաքացիները կրկին դուրս եկան փողոց՝ աջակցելու երկրի արևմտամետ ուղղությանը։ Տարբեր կադրերի և վերլուծությունների հիման վրա հավաքին մոտ 90-100 հազար մարդ կար»,- նշված է Visioner-ի X սոցիալական ցացնում կատարված գրառման մեջ:
Հիշեցնենք. «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթին միացել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և արևմտամետ ընդդիմությունը:
Նշենք նաև, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին, լրիվ համամասանական ընտրակարգով և 5 տոկոսանոց ընտրական շեմով: